Հաշվիչ, որը լուսանկարում է և տեղում լուծում խնդիրը (տեսանյութ)

Թեև մենք ապրում ենք թվային դարաշրջանում, մինչ այսօր դպրոցական գրքերի մեծամասնությունը դեռ թղթային է։ Իսկ դա նշանակում է, որ մաթեմատիկական խնդիրներ լուծման համար դրանք պետք է արտագրել։ Սակայն, ամեն ինչ կարող է բավականին հեշտանալ, եթե օգտագործեք Skyboard Apps–ի կողմից առաջարկվող Photo Calculator ծրագրային հաշվիչները, որոնք հնարավոր է ներբեռնել Google Play–ից։ Այս ծրագիրը թույլ է տալիս լուսանկարել մաթեմատիկական առաջադրանքներն ու արագ ստանալ դրանց լուծումները: Հաշվիչը նախատեսված է պարզ թվաբանությամբ լուծումների համար։ Ինչ վերաբերում է դիֆերենցիալ հավասարումների լուծումներին, ապա վերջիններիս լուծումներն իրականացվում են այլ հաշվիչների միջոցով։

Photo Calculator-ի օգտագործումը իրենից ոչ մի դժվարություն չի ենթադրում ո՛չ դպրոցականների, ո՛չ ծնողների համար․ վերջիններս ևս կարող են օգտագործել Photo Calculator –ն՝ իրենց երեխաների տնային առաջադրանքները ստուգելու համար։ Ավելին` այս հաշվիչի շնորհիվ կարելի է գտնել մի շարք օգտակար ծրագրեր ևս։

Հարկ է նշել, որ հաշվիչը հասկանում է միայն տպագիր գրվածը։ Ձեռագիր մաթեմատիկական արտահայտությունները հաշվիչի համար կարող են անհասկանալի լինել: Ավելին` հաշվիչի ստեղնաշարն օգտագործողին հնարավորություն է տալիս ձեռքով ուղղել ծրագրի կողմից արված սխալները։