YoCam. 55 գրամանոց ջրակայուն տեսախցիկ` լայնանկյուն տեսապակիով (տեսանյութ)

YoCam. 55 գրամանոց ջրակայուն տեսախցիկ` լայնանկյուն տեսապակիով (տեսանյութ)

Այս փոքրիկ սարքը ևս մեկ ստացված նախագիծ է, որը հաջողություն է ունեցել kickstarter-ում: Ստեղծողներին հարկավոր էր 80000$` նախագիծն ավարտին հասցնելու համար, սակայն արդեն հավաքվել է ավելի քան 150000$, իսկ դրամահավաքի ավարտին դեռ մեկ ամիս կա:

YoCAM 4

Այս սարքն իրոք շատ թեթև է` 55 գրամ: Այն չի վախենում ջրից (IP68), կարող է նկարահանել վիդեո 2.7K ֆորմատով` վայրկյանում 30 կադր արագությամբ կամ 720p` վայրկյանում 120 կադր արագությամբ: Սարքի կարևոր բնութագրիչներից են նաև F/2.0 մեմբրանը (диафрагма) և P2P միացուման ապահովումը: Առանձին ուշադրության կարիք ունի նաև 140 աստիճան բացվածքով լայնաանկյուն տեսապակին (объектив):

YoCAM 2

YoCAM 3

Տեսախցիկի օգտագործումը շատ հեշտ է, պարզապես սեղմեք կոճակը և նկարահանումը կսկսվի, իսկ սեղմած պահելով կոճակն առնվազն երկու վայրկյան` դուք կակտիվացնեք Life-Log ֆունկցիան, որի ժամանակ տեսախցիկը կնկարահանի մի քանի վայրկյանը մեկ (3, 10, 30 կամ 60` ըստ ցանկության): Ներկառուծված մարտկոցը կբավականացնի երկու ժամ նկարահանելուն` 1080p ֆորմատով տեսաձայնագրության դեպքում: Ամբողջ նկարահանածը հնարավոր է պահպանել microSD քարտի վրա:

Սարքի ստեղծողները բնութագրում են իրենց արտադրանքը որպես ունիվերսալ տեսախցիկ ակտիվ հանգստի սիրահարների համար: Ակնհայտ է, որ առկա են բազմաթիվ գործիքներ` տեսա և լուսանկարներն սոցիալական կայքերում տեղադրելու համար:

Եվ ամենակարևորի մասին` տեսախցիկը կարժենա 200 ԱՄՆ դոլար: Վաճառքում կլինեն նաև սարքի տարբեր համալրիչներ: Սարքը շուկայում կհայտնվի 2016-ի փետրվար կամ մարտ ամիսներին:

Աղբյուրը` Kickstarter