Ինչպե՞ս է լուսանկարում Xiaomi Redmi 3-ի տեսախցիկը

Ինչպե՞ս է լուսանկարում Xiaomi Redmi 3-ի տեսախցիկը

Հաշված ժամեր են անցել, ինչ հայտնի է դարձել չինական արտադրող Xiaomi ընկերության նոր սմարթֆոնի մասին լուրը։ Խոսքը Redmi 3 անվամբ նոր սմարթֆոնի մասին է։ Այն ունի 13 մեգապիկսել հզորությամբ հիմնական դիմային տեսախցիկ՝ անհավանականորեն արագացված ավտոֆոկուսով, 5 դյույմանոց էկրան՝ 1280×720 թույլատրելիությամբ։ Եվս մեկ կարևոր առանձնահատկություն է  4100 մԱժ տարողությամբ մարտկոցը։ Xiaomi ընկերության ինժեներներն աշխատել են մի շարք ծրագրերի բարելավման վրա, և կարելի է փաստել, որ այս նորույթի ավտոնոմ աշխատանքի տևողությունն ավելացել է 25%-ով: Սմարթֆոնն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և Snapdragon 616 չիպ։

Sample-1.@750

Sample-2.@750

Բացի այդ` սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը 13 մեգապիկսել դիմային PDAF տեսախցիկն է, որը ֆոկուսացումը կատարում է կես վայրկյանում։

Ահա նոր Xiaomi Redmi 3–ով նկարած նկարներից մի քանիսը.

Sample-3.@750

Sample-4.@750