ALEX. հարմարանք, որը կուղղի ձեր կեցվածքը (տեսանյութ)

ALEX. հարմարանք, որը կուղղի ձեր կեցվածքը (տեսանյութ)

Հավանաբար, Դուք մեկն եք այն ավելի քան 80 տոկոս գրասենյակային աշխատողներից, ովքեր տառապում են սմարթֆոնի կամ նոութբուքի օգտագործման հետևանքներից: Այդ վիճակը կոչվում է «գլուխն առաջ» կամ «տեքստային վիզ»: Սովորաբար դա արահայտվում է պարանոցի և ողնաշարի վրա զգացնել տվող ծանրությամբ:

KickStarter-ում ներկայացված է Alex սարքը ստեղծված է ի պատասխան համակարգիչների ու այլ գաջեթների առաջացրած սխալ կեցվածքի: Իհարկե, գոյություն ունեն հարմարանքներ, որոնք պետք է կրել մարմնի վրա, բայց դրանք հաճախ անհարմար են և բարդ: Իսկ դեղահաբերն ու մերսումները պարզապես վերացնում են ցավը՝ չլուծելով վերը նշված սխալ կեցվածքի խնդիրը:

Alex-ը չի անցկացնում ցավը, փոխարենը հիշատակում է դրա առաջացման պատճառների մասին` սովորեցնելով ճիշտ կեցվածք ընդունել ամեն օր:

ալեքս

Դուք կարող եք կրել Alex-ը ձեր պարանոցի հետևում, որը հրաշալի տարբերակ է կեցվածքն ուղղելու համար: Երբ դուք սխալ կեցվածք եք ընդունում մի քանի րոպեից ավել, Alex-ը թրթռում է` կոչ անելով ձեզ փոխել դիրքը: Դուք կարող եք կարգավորել Alex-ի ազդանշանի տևողությունն ու ինտենսիվությունը՝ օգտագործելով Alex-ի սմարթֆոնային հավելվածը:

ալե

Alex տեխնոլոգիան մշակվել է շուրջ երկու տարի:

ալլ

Alex-ն արտադրող թիմի անդամները զանգվածային արտադրության ոլորտի վետերաններ չեն, բայց ունեն 20 տարուց ավել փորձ, ուստի կազմակերպությունը վստահ է իր արտադրանքի հնարավորությունների վրա: Kickstarter-ում կազմակերպված դրամահավաքի ավարտին դեռ 25 օր կա, սակայն արդեն հավաքվել է պահանջվող գումարի կեսը` 25 հազար դոլար:

 

Աղբյուրը՝ kickstarter