Նոր Leica տեսախցիկը չի վախենում ո՛չ ջրից, ո՛չ փոշուց

Նոր Leica տեսախցիկը չի վախենում ո՛չ ջրից, ո՛չ փոշուց

Գերմանական Leica ընկերությունը ներկայացրել է նոր պրեմիում դասի ջրադիմացկուն ֆոտոխցիկ, որի մակերեսը պաշտպանված է նաև փոշուց և չի կոտրվի անգամ գետնին ընկնելուց: Leica X-U հերմետիկ մոդելը կարելի է պահել ջրի տակ մինչև մեկ ժամ, դիմակայում է 1,2 մետրից ցած ընկնելուն և ցածր ջերմաստիճանին:

Սարքի մակերեսը պատված է հատուկ ժապավենով, որի վերին և ստորին հատվածներն ալյումինից են, իսկ էկրանը պաշտպանում է մետաղյա կափարիչը: Տեսախցիկը կարելի է օգտագործել նույնիսկ հորդառատ անձրևի, ուժեղ քամու, մառախուղի և տրոպիկական շոգի ժամանակ, ինչպես հավաստիացնում է արտադրողը:

Leica X-U-ն ունի 16,5 մեգապիկսել CMOS՝ APS-C սենսորով և Leica Summliux օբյեկտիվով (ֆոկուս՝ 23 մմ, դիաֆրագմա՝ f/1.7): Ֆոկուսի նվազագույն հեռավորությունը 23 սմ է: Տեսախցիկը նաև կարողանում է նկարահանել HD վիդեո, 30 կադր/ վայրկյան արագությամբ, ֆորմատը` MP4:

լեյկա

Այսքանով հանդերձ, նոր մոդելը ընկերության ամենաթանկ տեսախցիկը չէ: Leica X-U-ը հնարավոր է գնել 2950 դոլարով: Վաճառքը կմեկնարկի հունվարի վերջին:

Աղբյուրը՝ The Verge