Google Play Store֊ն ընդդեմ App Store֊ի. որ խանութն է ավելի շատ բեռնում ու եկամուտ ունեցել 2015-ին

Google Play Store֊ն ընդդեմ App Store֊ի. որ խանութն է ավելի շատ բեռնում ու եկամուտ ունեցել 2015-ին

App Annie վերլուծական ընկերության տվյալներով՝ անցած տարի Google Play Store-ի օգտատերերը երկու անգամ ավելի շատ են հավելվածներ ներբեռնել, քան App Store-ի օգտատերերը:

Նշվում է նաև, որ 2014թ. տարբերությունը կազմում էր 60%: Անցած տարվա ընթքացում առավելագույն աճն ապահովել են Բրազիլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Թուրքիայի և Մեքսիկայի բնակիչները:

ափփ1

 

Ի դեպ, ներբեռնումների քանակը երրորդ պլան է մղվում, եթե խեսենք իրական եկամտի մասին: Չնայած, որ Apple-ի օգտատերերը ներբեռնում են ավելի քիչ հավելվածներ, նրանք ծախսում են ավելի շատ, քան Android համակարգի օգտատերերը: Տարբերությունը անցած տարի կազմել է 75%, իսկ դրանից մեկ տարի առաջ այն կազմել է 70%:

ափ2

Եվ մեկ հետաքրքիր պահ ևս․ Google Play Store-ի գնումների 90%-ը կազմում են խաղերը, այն դեպքում, երբ App Store-ի վերը նշված կատեգորիան ապահովում է 75%  վաճառք:

Աղբյուրը՝ App Annie