HP լյուքս դասի խելացի ժամացույցներ` հատուկ կանանց համար

HP լյուքս դասի խելացի ժամացույցներ` հատուկ կանանց համար

Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է հերթական նորույթը, որն ստեղծվել է Engineered by HP կազմակեպության հետ համատեղ: Isaac Mizrahi Smartwatch անունը կրող խելացի ժամացույցները շատ ոճային են, սակայն նրանց ֆունկցիաները, ինչպես և այս սերիայի այլ սարքերինը, շատ սահմանափակ են:

 

Սարքը կարող է ստանալ սմարթֆոնի միայն հիմնական ծանուցումները` զանգեր, նամակներ և օրացուցային նշումներ, ինչպես նաև հետևել օգտատերի ֆիզիկական ակտիվությանը: Ամերիկացի ոճաբան և լրագրող Այզեկ Միզրահիի (Isaac Mizrahi) մասնակցությամբ ստեղծված այս սարքը, որն ուղղված է կանանց լսարանին, համալրված է կոմպակտ չափսեր ունեցող սենսորային էկրանով և խոնավադիմացկուն պատյանով` զարդարված Սվարովսկի բրենդի քարերով:

HP-ն հայտարարել է, որ ժամացույցի մարտկոցը կբավականացնի հինգ օր։ Ժամացույցը հնարավոր կլինի միացնել iOS (iOS 8+) և Android (4.4+) օպերացիոն համակարգերով աշխատող սարքերին:

ԱՄՆ-ում սարքի գինը կազմում է 249 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` HP