Samsung Galaxy Tab E 7.0-ը կհայտնվի շուկայում մարտ-ապրիլ ամիսներին և կարժենա 169 եվրո

Երեք շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Samsung Galaxy Tab E 7.0 պլանշետը գտնվում է մշակման փուլում, վերջինս կունենա 7 դյույմանոց էկրան՝ 1280 х 800 պիքսել թույլատրելիությամբ և 1,3 ԳՀց հաճախականությամբ աշխատող անհայտ պրոցեսոր:

Այժմ մեկ այլ աղբյուր հրապարակել է պլանշետի հստակ նկարագիրը, ինչպես նաև տվյալ մոդելի առաջին նկարները:

Samsung Galaxy Tab E 7.0-ն ունի 1,5 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ֆլեշ հիշողություն, ինչպես նաև microSD հիշողության քարտի հնարավորություն: Տեսախցիկների թույլատրելիությունը կազմում է 5 և 2 Մպ: Ունենալով 8,7 մմ հաստություն՝ պլանշետը կկշռի ընդամենը 283 գ, և այդ բարակ կորպուսում տեղադրված կլինի 4000 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը: Պլանշետը կաշխատի Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:

պլանշ2

Պլանշետի վաճառքը կսկսվի մարտ-ապրիլ ամիսներին 169 եվրոյով:

Աղբյուրը՝ SamMobile