Նոր տեխնոլոգիան թույլ կտա հասկանալ` արդյոք սիրահարված եք, թե ոչ

Նոր տեխնոլոգիան թույլ կտա հասկանալ` արդյոք սիրահարված եք, թե ոչ

Ամեն մարդ իր կյանքում ինչ-որ մի օր գտնում է մեկին, ում հետ կցանկանար անցկացնել իր կյանքը։ Իսկ արդյո՞ք զգացմունքը փոխադարձ է։ Ժամանակակից տեխնոլոգիաներն օգնության են հասնում նույնիսկ այս հարցի դեպքում: Ամեն-ինչ շատ հեշտ է, եթե Դուք ունեք ջերմային տեսախցիկ: Հիմա մանրամասնենք:

Գրանադայի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել է 60 կամավոր` 24-47 տարեկան կանայք և տղամարդիկ, որոնք ընդամենը մի քանի շաբաթ է՝ ինչ սկսել են հանդիպել: Բոլոր կամավորները բնութագրել են իրենց զգացմունքները միմյանց հանդեպ՝ որպես մեծ և անշահախնդիր սեր:

Յուրաքանչյուր կամավորի լիովին մերկ նստեցրել են մի սենյակում` համակարգչի առջև, և խնդրել նայել ցուցադրված լուսանկարները: Այդ ժամանակ հետազոտողները հետևել են նրանց հատուկ ջերմային տեսախցիկի շնորհիվ: Ընտրվածների մի մասին ցույց են տվել իրենց սիրելիների նկարները, իսկ մյուսին՝ իրենց ընկերների, բարեկամների և հարազատների նկարները:

Thermographic love 2

Ինչպես ցույց են տվել գիտափորձի արդյունքները, այն մարդկանց մոտ, ովքեր դիտում էին իրենց սիրելիի նկարները, բարձրացել է մարմնի ջերմաստիճանը` հատկապես ձեռքերի, այտերի, կրծքավանդակի և բերանի հատվածներում: Երկրորդ խմբի մոտ նման բան չի նկատվել:

Գիտափորձի երկրորդ մասում հետազոտողները խնդրել են կամավորներին իջեցնել իրենց ձեռքերը ջրով լի թասի մեջ, որի ջերմաստիճանն եղել է 0ºC: Այնուհետև նրանց ձեռքերը լավ չորացրել են և նկարահանել նույն ջերմային տեսախցիկներով 6 րոպե շարունակ, դա մարդու մարմնի նորմալ  ջերմաստիճանի վերականգման ստանդարտ ժամանակահատվածն է։ Հետաքրքրական է, որ առաջին խմբի անդամների մոտ մարմնի ջերմաստիճանը վերականգնվել է ընդամենը 4 րոպեում, իսկ երկրորդինը՝ ավելի ուշ: Հետազոտողների խոսքերով՝ այս ամենն տեղի է ունենում ռմանտիկ զգացմունքերի հետևանքով, որոնք ստիպում են արյունատար անոթներին լայնանալ և դրանցում մեծացնել արյան հոսքը:

Աղբյուրը` Gizmonews