Պաշտոնապես ներկայացվել են Samsung Galaxy S7 և S7 Edge մոդելները

Պաշտոնապես ներկայացվել են Samsung Galaxy S7 և S7 Edge մոդելները

Բարսելոնայում ժամեր առաջ կայացավ Samsung Galaxy S7-ի և S7 Edge նոր սմարթֆոնների անոնսը, ինչն իսկական տոն էր Samsung-ի և Android-ի երկրպագուների համար: Սմարթֆոններն ունեն պրեմիում դասի մետալիկ և ապակյա դիզայն, որոնք իրենց հերթին ջրակայուն են:

Galaxy S7-ի էկրանը 5.1 դյույմ է, իսկ Galaxy S7 Edge-ինը՝ 5.5: Սմարթֆոնների երկու կողմերն ապակյա են: Էկրաններն առանձնանում են Always ON ֆունկցիայով, որը թույլ է տալիս ցանկացած պահին դիտել ժամը կամ այլ տվյալներ՝ առանց միացնելու կոճակին սեղմելու: Երկու սմարթֆոններն էլ ունեն Snapdragon 820/Exynos 8890 պրոցեսոր, օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, ներքինը՝ 32 ԳԲ, կա նաև microSD քարտի հնարավորություն:

Հեռախոսները համալրված են 12 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներով: Մարտկոցները դեռևս շարունակում են մնալ անշարժելի, բայց դրանք հզոր են նախորդող մոդելներից. Galaxy S7-ի մարտկոցի տարողությունը 3,000 մԱժ է, իսկ Galaxy S7 Edge-ինը՝ 3,600: Երկու հեռախոսներն էլ ունեն արագ անլար լիցքավորման հնարավորոթյուն:

Samsung-ը կհայտարարի սմարթֆոնների գները մարտի 11-ին:

Աղբյուրը՝ Mashable

Բաժիններ: Մոբայլ