Lenovo Yoga 710 նոութբուքներն առանձնանում են իրենց անհավանական բարակությամբ` 14.7 մմ

Lenovo Yoga 710 նոութբուքներն առանձնանում են իրենց անհավանական բարակությամբ` 14.7 մմ

MWC 2016 ցուցահանդեսին Lenovo-ն ներկայացրել է իր Yoga շարքի մի քանի նոր մոդելներ: Անդրադառնանք Yoga 710 շարքին, որն առանձնանում է իր անհավանական բարակությամբ:

Yoga 710 շարքի մոդելներն ունեն 11.6 և 14 դյույմ անկյունագծով էկրաններ: Փոքր չափսերով տարբերակը համալրված է Intel Core m5 պրոցեսորով: Սենսորային էկրանի թույլատրելիությունը 1920х1080 պիկսել է, սակայն ավելի մեծ չափսեր ունեցող տարբերակի էկրանի թույլատրելությունը նույնքան է:

 

Երկու տարբերակների օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 8 ԳԲ: Տվյալների պահպանման համար կարող է օգտագործվել 256 ԳԲ տարողունակությամբ SSD: Մեծ մոդելն առանձնանում է նրանով, որ կարող է համալրվել GeForce 940MX դիսկրետային գրաֆիկական ադապտերով: Սարքերը մեկ լիցքավորմամբ կարող են աշխատել մինչև 8 ժամ:

Փոքր մոդելը կշռում է 1 կգ և ունի 14.7 դյույմ հաստություն, իսկ մեծ մոդելն ունի նույն հաստությունը, սակայն կշռում է 1.6 կգ.: Yoga 710-ի փոքր մոդելի գինը սկսում է 800 եվրոյից, իսկ մեծինը` 900 եվրոյից. նորույթները վաճառքում կհայտնվեն այս տարվա մայիսից:

Աղբյուրը` Lenovo