Ռուսական նոր արբանյակը կդառնա երկնքի ամենավառ աստղը

Ռուսական նոր արբանյակը կդառնա երկնքի ամենավառ աստղը

Նոր «Մայակ» անունը կրող արբանյակը կունենա մեծ բուրգաձև անդրադարձիչ, որն այն կդարձնի հեշտ տեսանելի գիշերային երկնքում:

Ռուս գիտնականների մի խումբ ստացել է ավելի քան 17.000£ ֆինանասավորում, որպեսզի գործարկի նոր անդրադարձիչ արբանյակը, որը կդառնա ամենալուսավոր մարմինը գիշերային երկնքում:

Այս գումարը կուղղվի հետազոտություններին և նախատիպի կառուցմանը, սակայն վերջնական նպատակը արբանյակի բաց թողումն է:

Ըստ գիտնականների՝ երբ արբանյակը հայտնվի տիեզերքում, այն կբացի իր մեծ արևային էներգիայի անդրադարձիչը, որը հատուկ կառուցված է այնպես, որ կարողանա որսալ այնքան արևային էներգիա, որքան հնարավոր է:

Ըստ նախագծողների՝ այս արբանյակը, լինելով գիշերային երկնքի ամենավառ կետը, մշտապես կհիշեցնի, թե ովքեր են առաջինը եղել տիեզերքում, այսինքն` ռուսները:

Գիտնականների թիմը ներկայումս բանակցություններ է վարում Ռուսական տիեզերական ընկերության` Ռոսկոսմոսի հետ, որպեսզի «Մայակ» արբանյակի մեկնարկը տեղի ունենա Սոյուզ-2 հրթիռի շնորհիվ, որի մեկնարկը նախատեսված է 2016-ի կեսերին, սակայն հարց է առաջանում` արդյոք նրանք կհասցնեն իրականացնել Մայակ-ի գաղափարը այսքան սեղմ ժամկետներում:

Այս նախագծի ֆինանսավորմանը մասնակցած յուրաքանչյուր ոք, ով նվիրաբերել է 100.000 ռուբլի, կստանան Մայակ ընկերության ֆիրմային ստղադիտակը, իսկ 300.000 ռուբլի նվիրաբերածները հնարավորություն կունենան հենց Ղազախստանում տեղակայված կոսմոդրոմից դիտելու հրթիռի մեկնարկը:

Արբանյակի՝ տիեզերքում հայտնվելուց հետո մարդիկ հնարավորություն կունենան հատուկ հավելվածի շնորհիվ տեղեկանալ, թե երբ է այն երևալու իրենց երկնքում և կկարողանան երազանք պահել:

Աղբյուրը` Independent