Նոր դրոնը կարողանում է ամիսներով մնալ ջրի տակ

Նոր դրոնը կարողանում է ամիսներով մնալ ջրի տակ

Ջոն Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակիցների կողմից ստեղծված դրոնը կարող է ամիսներով մնալ ջրի տակ` սպասելով օգտատիրոջ հրահանգին: Երբ սարքը թռիչքը սկսելու հրահանգ ստանա, ապա այն կկարողանա դուրս գալ ջրի տակից, իսկ անհրաժեշտության դեպքում կրկին սուզվել:

Ստեղծողների թիմն իրենց դրոնն անվանել է CRACUNS (Corrosion Resistant Aerial Covert Unmanned Nautical System): Սարքը կարող է մնալ ջրի տակ հարյուրից ավել ֆուտ խորության տակ շնորհիվ ճնշմանը դիմացող հատուկ օդափոխության համակարգի:

Ինժեներները սարքի նուրբ և զգայուն մասերը պարփակել են հատուկ պաշտպանիչ շերտերով, ինչպես նաև ներկել են սարքը հատուկ ջրադիմացկուն ներկով, որը կպաշտպանի այն ջրային աղի քայքայումից: Փորձարկումների արդյունքում դրոնը շատ լավ է իրեն դրսևորել: Ստեղծողները պահել են այն ջրի տակ ավելի քան երկու ամիս, այնուհետև հրահանգ են տվել սարքին թռչել և այն հաջողվել է` առանց որևէ խնդրի:

CRACUNS-ը չունի որևէ մետաղական մաս, որը կարող է ժանգոտել ջրի տակ: Այն նաև շատ թեթև է և մատչելի, ինչը դարձնում է իրեն հիասքանչ սարք հետազոտությունների և զինվորական գործողությունների համար:

Աղբյուրը` Engadget

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Ինովացիա