Պաշտոնապես ներկայացվել է Snapdragon 652 պրոցեսորով LG G5 սմարթֆոնը

Պաշտոնապես ներկայացվել է Snapdragon 652 պրոցեսորով LG G5 սմարթֆոնը

Qualcomm Snapdragon 652 պրոցեսորով LG G5-ը պաշտոնապես ներկայացվել է մի քանի շաբաթ անց այն պահից, երբ Չիլիի LG Electronics-ի վաճառքի գծով մենեջեր Կրիստիան Կորրեան հաստատեց սմարթֆոնի նոր տարբերակի թողարկման պլանները՝ նախատեսված Հարավային Ամերիկայի համար: Ապարատի մոդելի համարն է H850-ը:

ելջի1

LG G5-ի բազային տարբերակի ութ միջուկային Snapdragon 820 պրոցեսորն ունի ութ միջուկ՝ չորս 1,4 ԳՀց ARM Cortex-A53 միջուկներով և չորս ARM Cortex-A72՝ 1,8 ԳՀց առավելագույն հաճախականությամբ: Ավելին` սմարթֆոնն ունի 2 ԳՀց աշխատանքային հաճախականություն:

LG G5-ը Հարավային Ամերիկայում կվաճառվի երկու տարբերակով՝ 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողությամբ կամ 4 ԳԲ օպեարատիվ և 32 ԳԲ ներքին հիշողությամբ:

Սարքի մյուս բնութագրիչները նույնն են, ինչ Snapdragon 820-ի բազային մոդելինը, ներառյալ 5,3 դյույմանոց IPS էկրանը՝ 2560 × 1440 կետ թույլատրելիությամբ, 16 ՄՊ և 8 ՄՊ տեսախցիկները, 2800 մԱժ մարտկոցը և Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգը:

Ավելացնենք, որ Հարավային Ամերիկայում Snapdragon 820 պրոցեսորով LG G5-ի ստանդարտ տարբերակը չի ներմուծվի: LG G5 Snapdragon 652-ի գինն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ 3D News

Բաժիններ: Մոբայլ