Samsung-ը մշակում է նոր ՕՀ «ինտերնետային իրերի» համար

Samsung-ը մշակում է նոր ՕՀ «ինտերնետային իրերի» համար

Samsung ընկերությունը պատրաստում է նոր օպերացիոն համակարգ՝ հատուկ նախատեսված «ինտերնետային իրերի» կատեգորիային պատկանող սարքերի համար:

իրեր1

Դեռևս քիչ բան է հայտնի մշակվող ծրագրի մասին: Հայտնի է, որ այն իրենից կներկայացնի իրական ժամանակի օպերացիոն համակարգ: Samsung-ը նախատեսում է բացել նախնական համակարգ, որը պետք է նպաստի ապրանքի տարածմանը:

Օպերացիոն համակարգը կկարողանա գործել փոքր հզորություն ունեցող սարքերի վրա, ինչպիսիք հանդիսանում են բազում «ինտերնետային իրեր»: Հարթակի հիմքում կարող է ընկած լինել Tizen տարբերակը:

Արտադրանքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ընկերությունը կտա Samsung Developer Conference-ի ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի վերջին Սան Ֆրանցիսկոյում:

Նշենք նաև, որ Samsung-ը նախագծում է նաև սարքային լուծումներ «ինտերնետային իրերի»  համար: Այսպես, անցած տարվա մայիսին ներկայացվեցին Artik ընտանիքի մինի պլանշետները, որոնք թույլ են տալիս ստեղծել ինտելեկտուալ սենսորներ, տարբեր կրելի սարքեր, կենցաղային տեխնիկա և այլն:

Samsung-ը կարծում է, որ 2017թ. սարքեր արտադրող ընկերությունների մեծամասնությունը կկարողանա տվյալներ փոխանակել համացանցի միջոցով: Իսկ 2020-ականներին նախատեսվում է ապահովել փոխազդեցություն բոլոր թողարկվող էլեկտրական սարքերի և գործիքների միջև:

Աղբյուրը՝ PCWorld

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա