HTC 10-ը համալրված է Apple AirPlay տեխնոլոգիայով

Երեկ տեղի է ունեցել HTC 10 առաջատար սմարթֆոնի և դրա ավելի պարզեցված՝ HTC 10 Lifestyle-ի անոնսը, որի ընթացքում մեկ հետաքրքիր փաստ դուրս է մնացել կադրից. պարզվում է, որ HTC 10-ն ունի Apple AirPlay տեխնոլոգիայի հնարավորություն, սակայն տվյալ պարագայում այն թույլ է տալիս փոխանցել միայն երաժշտական ֆայլեր:

Երաժշտության փոխանցումը կարելի է կատարել, օրինակ, Apple TV-ով, ինչպես նաև բարձրախոսներով և այլ սարքերով, որոնք ունեն AirPlay: Եթե դրանք գտնվում են HTC 10-ի հետ միասին, արտացոլվում են համատեղ սարքերի ցուցակում, որոնց կարելի է միանալ ընդամենը մեկ սեղմումով:

HTC 10-ը վաճառքում կհայտնվի այս տարվա մայիսին:

Աղբյուրը՝ 9to5mac