2016-ը Apple-ի պատմության մեջ ամենածանր տարին է

2016-ը Apple-ի պատմության մեջ ամենածանր տարին է

Apple ընկերության սարքերի վաճառքն առաջին անգամ կրճատվել է 2003թ.-ից ի վեր: Համաձայն երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության, որն ավարտվել է մարտի 23-ին, Apple-ն աշխատել է 50,6 մլրդ դոլար՝ 13%-ով ավելի քիչ, քան անցած տարի: Ավելին՝ պատմության մեջ առաջին անգամ ընկել է ընկերության գլխավոր արտադրանք հանդիսացող iPhone-ների վաճառքի ռեյտինգը: Սարքն ապահովում էր ընկերության եկամտի մեծ մասը՝ մոտ 65 %-ը:

Ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 51,19 մլն iPhone, ինչը 16,3%-ով քիչ է, քան 2015-ին:

Երրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կշարունակի ընկնել: Հենց իր՝ Apple-ի գնահատմամբ՝ ապրիլ-մայիս ամիսներին ընկերությունը կաշխատի 41-43 մլրդ դոլար: Դա ավելի քիչ է, քան վերլուծաբանների կանխատեսումները, ովքեր ակնկալում էին 47,3 մլրդ դոլարի եկամուտ: ԱՄՆ-ում վաճառքի փակումից հետո ընկերության ակցիաներն ընկել են 7,6%-ով՝ մինչև 96,41 դոլար մեկ ակցիայի համար:

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ վաճառքի նվազման պատճառների շարքին են դասվում դոլարի գործոնը, վերլուծաբանների անիմաստ լավատեսությունն, ինչպես նաև iPhone SE-ի սովորականից ցածր գինը:

Աղբյուրը՝ The Wall Street Journal

Բաժիններ: Աշխարհ