Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab A պլանշետը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab A պլանշետը

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy Tab A սմարթֆոնը: Սարքի էկրանի անկյունագիծը կազմում է 10.1 դյույմ: Պլանշետն աշխատում է Android 6.0 Marshmallow ՕՀ-ով:

Galaxy Tab A-ի էկրանն ունի 1920 х 1200 պիկսել թույլատրելիություն, 2 ՄՊ դիմային և 8 ՄՊ հիմնական տեսախցիկներ: Սարքի հիմքը 8միջուկանի Exynos 7870 պրոցեսորն է` 1.6 ԳՀՑ հաճախականությամբ: Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 16 ԳԲ: Սարքն ունի նաև արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն:

Սարքի մարտկոցի տարողությունը 7300 մԱ/Ժ է, իսկ սարքի չափսերը հեևյալն են` 254,2 х 155,3 х 8,2 մմ, քաշը 525 գրամ է:

Սարքը վաճառքում կհայտնվի այս տարվա հունիսից Գերմանիայում, և դրա գինը կլինի 329 եվրո` Wi-Fi տարբերակի համար, իսկ LTE-տարբերակը կարժենա 349 եվրո:

Աղբյուրը` Samsung