Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 30)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

War of Eclipse

Գինը` անվճար

Այս ռետրո ոճով խաղում Դուք կապիտանի դերում եք, ում նավը կործանվել է կռվի դաշտում, սակայն նա ողջ է մնացել և շարունակում է պատերազմն ընդդեմ օտարերկրյա զավթիչների:

 

Track Kit – GPS Tracker with offline maps

Գինը` անվճար

Այս հավելվածն ունի 16 տարբեր աղբյուրներից վերցված օֆլայն ռեժիմում աշխատող քարտեզներ:

 

Ask Me Colors and Shapes

Գինը` անվճար

Այս խաղը զարգացնում է երեխաների կոգնիտիվ ունակությունները: Հավելվածի միջոցով երեխաները կսովորեն և միմյանցից կտարբերեն գույները, ձևերը և այլն:

 

The Time Zone Converter

Գինը` անվճար

Ցանկանում եք իմանալ, թե աշխարհի տարբեր քաղաքներում ժամը քանիսն է: Այս հավելվածը հենց դրա համար է: Կարող եք նաև համեմատել մի քանի քաղաքների ժամային գոտիները:

 

 

MadNotes

Գինը` անվճար

Այս հավելվածն օգնում է ծրագրել անելիքները` ըստ կարևորության և առաջնահերթության:

 

Toast

Գինը` անվճար

Toast-ն  լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ունի 100-ից ավելի էֆեկտներ, նկարները համադրելու հնարավորություններ: Թույլ է տալիս նաև ավելացնել սթիքերներ, 90-ից ավելի շրջանակներ, տեքստ և այլ օբյեկտներ: