3D Touch տեխնոլոգիան այսուհետ հասանելի կլինի ցանկացած սմարթֆոնի համար

3D Touch տեխնոլոգիան այսուհետ հասանելի կլինի ցանկացած սմարթֆոնի համար

Հպման ուժգնությունը հասկացող էկրան մինչ օրս ունեին միայն iPhone 6s, Huawei Mate S և Meizu Pro 6 սմարթֆոնները, սակայն շուտով այդ հնարավորությամբ կհամալրվեն նաև Android-սմարթֆոնները:

Միչիգանի համալսարանի ինժեներները ստեղծել են հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս սարքին ճանաչել հպման ուժը:

ForcePhone տեխնոլոգիան աշխատում է սմարթֆոնի ներքին խոսափողների և արտաքին բարձրախոսների փոխազդեցության շնորհիվ՝ ֆիքսելով մատի ներգործությունն էկրանին: ForcePhone-ի բաց բետա-փորձարկումը կմեկնարկի հունիսին:

 

Բաժիններ: Մոբայլ