Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 1)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Paint Hack

Գինը` անվճար

Դիջիթալ արվեստագետների համար նախատեսված Paint Hack-ը թույլ է տալիս ստեղծագործել` օգտագործելով տարատեսակ գործիքներ:

 

Princess Match for Kids

Գինը` անվճար

Սա երեխաների համար նախատեսված գլուխկոտրուկ-փազլ է, որն ունի բարդության 5 մակարդակ, գեղեցիկ ու պարզ ինտերֆեյս:

 

Screenshotter

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի դասակարգել Ձեր սքրինշոթերը տարբեր թղթապանակներում, որպեսզի որոնումն ավելի հեշտ դառնա:

 

5coins – Spend Everyday

Գինը` անվճար

5coins-ը թույլ է տալիս ծրագրել ու վերահսկել ամենօրյա ծախսերը, հստակ իմանալ, թե ինչի վրա եք գումար ծախսել: Այն ունի նաև ներկառուցված հաշվիչ:

 

BusyBox

Գինը` անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս տեսնել, թե որքան ժամանակ եք ծախսել այս կամ այն գործի վրա` այդպիսով բարձրացնելով արդյունավետությունը և օգնելով կառավարել ժամանակը: Դուք կարող եք դուրս բերել հավելվածից բոլոր արդյունքները Excel ֆորմատով և տարածել այն:

 

Work.JOT

Գինը` անվճար

Սա to-do հավելված է, որը թույլ է տալիս պլանավորել անելիքները, սահմանել դրանց իրականացման ժամկետներ:

 

AirAttack 2

Գինը` անվճար

Սա AirAttack խաղի երկրորդ մասն է, որտեղ շարունակվում են օդային մարտերը: Խաղացեք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ինքնաթիռներով և ոչնչացրեք հակառակորդներին: