Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 2)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

The Island: Castaway 2

Գինը` անվճար

Այս խաղը պատմում է այն մասին, թե ինչպես առաջին մարդիկ հայտնվեցին այն կղզում, որտեղ վերջնական բնակություն հաստատեցին: Խաղի հերոսը պետք է սովորի ձուկ որսալ, բացահայտի կղզու բոլոր մասերը, որսորդություն անի, զբաղվի այգեգործությամբ և տուն կառուցի:

 

Sago Mini Road Trip

Գինը` անվճար

Այս խաղը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար: Խաղում պետք է գլխավոր հերոսի` կատվի օգնությամբ ընտրել փոխադրամիջոցներից մեկը և սկսել  ճամփորդությունը, որի ընթացքում կբացահայտեք աշխարհի տարբեր երկրներ և մայրցամաքներ: Խաղը չունի ժամանակային սահմանափակումներ:

 

Jigsaw Wonder Kittens Puzzles for Kids

Գինը` անվճար

Եթե Դուք սիրում եք կատուներ և փազլներ, ապա այս խաղը հենց Ձեզ համար է: Այն պարունակում է 180 տարբեր բարդության փազլներ:

 

DUBSTEP / Loops / Keyboard / Drums

Գինը` անվճար

Ծանո՞թ եք դաբսթեփին, եթե այո, ապա այս խաղը Ձեզ դուր կգա: Ստեղծեք սեփական դաբսթեփը` Ձեր նախընտրած երաժշտությամբ, էֆեկտներով և բասային ռիթմերով: Սա լավագույն դաբսթեփ հավելվածն է iOS հարթակում` այն 2012-ին և 2013-ին զբաղեցրել է համապատասխանաբար 10-րդ և 15-րդ տեղերը App Store-ի լավագույն հավելվածների շարքում:

 

Speed Distance Time Calculator

Գինը` անվճար

Այս հավելվածը թույլ կտա չափել հեռավորությունը, արագությունը կամ ժամանակը բոլոր առկա ստանդարտներով, ինչպես նաև թույլ կտա միասին համադրել այս երեք չափումների արդյունքները` հաշվարկներ կատարելու համար:

 

Fish Out Of Water!

Գինը` անվճար

Սա զվարճալի խաղ է ձկների մասին, որոնք սիրում են դուրս թռչել ջրից, Ձեր խնդիրը կլինի օգնել նրանց որքան հնարավոր է երկար մնալ ջրից բարձր և անցնել հնարավորինս մեծ տարածություն: