MediaTek-ը ներկայացրել է Pump Express 3.0 արագ լիցքավորման տեխնոլոգիան

MediaTek-ը ներկայացրել է Pump Express 3.0 արագ լիցքավորման տեխնոլոգիան

MediaTek ընկերությունը լավ լուր ունի բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են սմարթֆոնի արագ լիցքավորումը: Նոր Pump Express 3.0 արագ լիցքավորման տեխնոլոգիան հնարավորություն կտա ընդամենը 20 րոպեում լիցքավորել սմարթֆոնը 70 տոկոսով, այն դեպքում, երբ մրցակիցները ցուցաբերում են ավելի համեստ ցուցանիշներ:

mediatek

Լիցքավորման 5 րոպեն հնարավորություն կտա խոսել հեռախոսով 4 ժամ: Ի դեպ, ընկերությունը հոգացել է նաև այն մասին, որ սմարթֆոնն ավելի քիչ տաքանա լիցքավորման ընթացքում, ինչպես նաև ավելացվել է մոտ 20 պաշտպանիչ մեխանիզմ:

 

https://youtu.be/mfWrF2NdkKQ

Արդեն այս տարի մենք կտեսնենք Pump Express 3.0 տեխնոլոգիայով համալրված առաջին սարքը, որը կաշխատի Helio P20 պրոցեսորի հիման վրա:

Աղբյուրը՝ Android Insider