YouTube-ը գործարկում է մոբայլ օնլայն հեռարձակման հնարավորությունը

YouTube-ը գործարկում է մոբայլ օնլայն հեռարձակման հնարավորությունը

YouTube-ն իր բջջային հավելվածում ավելացրել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղիղ հեռարձակում կազմակերպել, ինչպես դա հնարավոր է Periscope-ով կամ Facebook Live-ով: YouTube-ի պրոդուկտների մենեջեր Կուրտ Ուիլյամսը VidCon կոնֆերանսին հայտարարել է, որ սկզբնական փուլում ֆունկցիան հասանելի կլինի միայն «ստուգված» (verified) էջերի համար:

Հեռարձակվող տեսանյութի հասանելիությունը կարելի է սահմանափակել` դարձնելով այն պրիվատ: Ձայնագրությունները կպահպանվեն էջում:  Նոր ֆունկցիան կաշխատի և´ Android, և´ iOS-հավելվածներում:

Աղբյուրը` VentureBeat