5 լավագույն բորսային հավելվածները

5 լավագույն բորսային հավելվածները

ittrend.am-ը շարունակում է ամեն ուրբաթ ներկայացնել տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները:

StockTwits (iOS և Android)

Գինը` անվճար

Այս հավելվածն օգնում է տեղեկանալ բորսաների և ընդհանրապես ֆինանսական աշխարհի վերջին նորություններին: Սա սոցիալական ցանց է` ֆինանսական առք ու վաճառքով զբաղվողների համար: Այստեղ կարող եք հանդիպել ինչպես սկսնակ տռեյդերների, այնպես էլ բավականին փորձառուների: Նրանցից ոմանք նույնիսկ տեղադրում են տեսահոլովակներ և վերլուծական գրաֆիկներ ամենավերջին նորությունների մասին:

 

Bloomberg (iOS և Android)

Գինը` անվճար

Bloomberg-ը ներկայացնում է բորսային շուկայի տվյալները, ֆինանսական վերլուծություններ ու նորություններ: Հավելվածը տրամադրում է թրեյդերներին անհրաժեշտ ինֆորմացիա: Այն ցուցադրում է նաև բորսաների վիճակագրական տվյալներ` ներկայացված գրաֆիկների տեսքով: Իհարկե, հավելվածն այնքան էլ նպատակահարմար չէ պրոֆեսիոնալների համար, սակայն սկսնակների համար շատ օգտակար կարող է լինել: Իսկ պրոֆեսիոնալների համար Bloomberg-ն ունի առանձին Bloomberg Professional հավելվածը:

 

 

FRED Economic Data (iOS և Android)

Գինը` անվճար

Այս հավելվածը մշակել է Federal Reserve Economic Data ընկերությունը: FRED-ի միջոցով Դուք կարող եք հետևել մոտ 34.000 ֆինանսական տվյալների հոսքերի: FRED-ը շատ հարմար է հատկապես ոլորտի պրոֆեսիոնալների, հետազոտողների և ուսանողների համար:

 

Stock Guru Pro (iOS)

Գինը` 19.99$

Եթե Դուք iOS սմարթֆոնի օգտատեր եք, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է: Այն թույլ է տալիս տեսնել ավելի քան 7000 բորսային շուկաների վերլուծությունն ուղիղ ժամանակով, հնարավոր է նաև վերլուծել ռիսկերը, հասկանալ գործարքների ապահովությունը և այլն: Հավելվածն ունի մեկ թերություն, դա գինն է` 19.99$: Stock Guru-ն օգտագործում են շատ հայտնի բորսային առևտրականներ, ինչը խոսում է այս հավելվածի տրամադրած ծառայության բարձր որակի մասին:

Բոնուս

Options Wizard (iPad)

Գինը` 9.99$

Պարզ և հասկանալի հավելված է, որը հաշվարկում է պոտենցիալ եկամուտը տարբեր ռազմավարությունների դեպքում:

 

StockSpy (iOS)

Գինը` 19.99$

StockSpy-ն ունի շատ պարզ ինտերֆեյս և հարմար է տարբեր տեսակի ակցիաների ուսումնասիրելու համար, քանի որ ունի տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ: