Instagram-ը նոր հնարավորություն է գործարկել

Instagram-ը նոր հնարավորություն է գործարկել

Instagram սոցցանցը թողարկել է նոր վիդեոալիք, որը գտնվում է որոնման բաժնում: Մուտք գործելով «Իրադարձությունների ալիք» (Events Channel)` օգտատերերը կարող են դիտել սպորտային միջոցառումների, համերգների ու այլ մեծամասշտապ միջոցառումների հեռարձակումները:

Ալիքի բովանդակությունը հարմարեցվում է օգտատիրոջ նախընտրություններին: Հնարավորություն կլինի տեսնել նաև այլ օգտատերերի հրապարակած տեսանյութերը:

Նոր հնարավորությունն առայժմ հասանելի է ԱՄՆ-ում, սակայն շուտով կգործարկվի նաև այլ երկրներում: