iPhone 6-ի էկրանի հետ խնդիրներ են առաջացել

iPhone 6-ի էկրանի հետ խնդիրներ են առաջացել

Երկու տարի առաջ թողարկված iPhone 6 ու iPhone 6 Plus-ի էկրանի հետ խնդիրներ են առաջացել: iFixit-ը գրում է, որ վերջին շրջանում զգալիորեն մեծացել է վերոնշյալ մոդելի էկրանների վերանորոգման դեպքերը: Խնդիրն այն է, որ էկրանի վրա հայտնվում է մոխրագույն փայլուն գիծ, իսկ սենսորը դադարում է արձագանքել կամ էլ պակաս զգայուն է դառնում:

Ըստ աղբյուրի` Apple-ն արդեն տեղյակ է խնդրից, քանի որ ընկերության կայքում բազմաթիվ բողոքներ են գրանցվել: Սակայն պաշտոնական հայտարարություն առայժմ չի եղել:

Նշենք, որ սենսորի զգայունության խնդիրը չի լուծվում, քանի որ ժամանակի ընթացքում չիպն ու մայրական պլատան կապող հատվածը թուլանում է ու վնասվում: Խնդիրն առաջանում է կորպուսի կորության պատճառով:

iFixit-ը խորհուրդ է տալիս խնդրի առկայության դեպքում սմարթֆոնը տանել Apple-ի սպասարկման կենտրոն, եթե հեռախոսը դեռ գտնվում է երաշխիքային ժամկետում:

Աղբյուրը` iFixit

Բաժիններ: Մոբայլ