Ինչով կզարմացնի Huawei Mate 9-ը

Huawei-ի միջոցառմանը մնացել է մի քանի շաբաթ, և սպասվում է, որ ընկերությունն այդ օրը կներկայացնի Mate 9 առաջատար սմարթֆոնը: Սպասվում է, որ այն կունենա կրկնակի հիմնական տեսախցիկ, և իր տեխնիկական տվյալներով կկարողանա մրցակցել iPhone 7-ի հետ, որի անոնսն, ի դեպ, կայանալու է հենց այսօր:

Huawei Mate 9-ն, ամենայն հավանականությամբ, կաշխատի ութ միջուկ ունեցող Kirin 960 պրոցեսորով, որը կկարողանա արտադրողականությամբ մրցել Qualcomm-ի ու Samsung-ի պրոցեսորների հետ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կլինի 4 ԳԲ, սարքը կաշխատի Android Nougat օպերացիոն համակարգով ու կունենա 5,9 դյույմանոց FullHD-էկրան:

Թե ինչքան կարժենա Mate 9-ը, առայժմ տվյալներ չկան, բայց սպասել բյուջետային գնի միանշանակ պետք չէ:

Բացի Mate 9 Huawei-ից` ընկերությունը կարող է ներկայացնել բյուջետային Mate S2 մոդելը, որը կունենա հպման ուժգնությունը հասկացող էկրան, սակայն մնացած առումներով կհիշեցնի Nexus 6P մոդելը:

Աղբյուրը` gizmochina