Ներկայացվել է Android 7.0-ով աշխատող առաջին սմարթֆոնը

Ներկայացվել է Android 7.0-ով աշխատող առաջին սմարթֆոնը

LG Electronics ընկերությունը, ինչպես խոստացել էր, ներկայացրել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով: Խոսքը LG V20 մոդելի մասին է, որն ունի փոքր լրացուցիչ էկրան` ծանուցումները և այլ ինֆորմացիա տեսնելու համար, կրկնակի հիմնական տեսախցիկ ու փոխվող մարտկոց, որի տարողությունը 3200 մԱ*ժ է:

LG V20-ն աշխատում է Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով, ունի 4 ԳԲ օպերատիվ , 64 ԳԲ ներքին հիշողություն: Էկրանի անկյունագիծը 5,7 դյույմ է ` QuadHD թույլատրելիությամբ:

Ինչ վերաբերում է հիմնական տեսախցիկներին, ապա դրանցից մեկը 16 ՄՊ է, իսկ մյուսը 8: Տեսախցիկներից երկրորդն ունի լայն դիտանկյուն:

Սարքն աշխատում է Android 7.0 Nougat նորագույն օպերացիոն համակարգով, որի նորամուծություններից է հավելվածների ներսում որոնում կատարելու հնարավորությունը:

Աղբյուրը` LG

Բաժիններ: Մոբայլ