Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

iPhocus

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա կարգավորել լույսը, ֆոկուսը և սպիտակի բալանսը տեսանյութեր ձայնագրելիս:

 

Future – Calendar events around the clock

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կտեսնես օրվա անելիքներն անմիջապես ժամացույցի թվատախտակի վրա: Այն ժամանակահատվածները, որոնք զբաղված են, ստվերային տեսք ունեն: Մանրամասները տեսնելու համար պետք է դիպչել հետաքրքրող հատվածին: Հավելվածը համատեղելի է Apple Watch-ի հետ:

 

The Mystery of Haunted Hollow

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է շատ ուշադիր լինել դետալներին ու աշխատել վերականգնել մոռացված հիշողությունները: Խաղի իրադարձությունները կտանեն քեզ հետ 10 տարով: Փորձիր տարբեր հուշումներն ի մի բերել ու բացահայտել սարսափելի ճշմարտությունը: