Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Raptor Cop stickers

Գինը` 0.99$ – անվճար

Սթիքերների սիրահարների համար է: Այս փաթեթը թույլ կտա գտնել ցանկացած իրավիճակին համապատասխան սթիքեր: Հավելվածը պարունակում է 40 էմոջի:

 

Tiggly Doctor: Spell Verbs and Perform Actions Like a Real Doctor

Գինը` 2.99$ – անվճար

Թույլ տվեք ձեր բալիկին բժիշկ դառնալ մեկ օրով, հետազոտել հիվանդներին, վիրահատություններ անել և այդ ընթացքում տարբեր բառեր սովորել:

 

Yum-Yum Numbers

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կսովորեցնի երեխաներին հաշվել: Ավելին` դա կանեն հավելվածի զվարճալի հերոսները` յուրաքանչյուր ձեռքբերման համար տալով փոքրիկին միավորներ:

 

ParkIt

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ կկարողանաք հեշտությամբ գտնել ձեր կայանած մեքենան: Անհրաժեշտ է միայն մեքենան կայանելիս նշել հավելվածում վայրը, որպեսզի քարտեզի վրա պահպանվի կոնկրետ տեղադրությունը:

 

Alarmy (Sleep If U Can)

Գինը` 1.99$ – անվճար

Սա շատ համառ զարթուցիչ է, որը չի թողնի քնել` «Snooze» կոճակը սեղմելով: Այն բազմաթիվ առաջադրանքներ կտա` սկսած լուսանկար անելուց մինչև հեռախոսի թափահարում: Ընդ որում` պետք է լուսանկարել ննջարանից հեռու գտնվող ինչ-որ օբյեկտ, որպեսզի հավելվածը «հավատա» ձեզ:

 

 

Rogue Star

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է տիեզերական խաղերի սիրահարների համար: Ձգտեք դառնալ լավագույն օդաչուն, կատարեք առաջադրանքները, հաղթեք մարտերում: Վաստակած միավորներով կկարողանաք նոր զենքեր գնել: