Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 1)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Little Food Truck

Գինը` 2.99$ – անվճար

Ինտերակտիվ ժամանցային հավելված է, որը կզբաղեցնի երեխաներին: Այս խաղում պետք է ընտրել չորս կերպարներից մեկն ու դուրս գալ փողոց` համեղ ուտելիքներ վաճառելու:

 

Equal=It-Best Unit converter and currency exchange

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք փոխարկել տարբեր միավորներ, ունի նաև ներկառուցված հաշվիչ, ինչը թույլ է տալիս առանց ծրագրից դուրս գալու հաշվարկներ անել:

 

Instaflash Pro

Գինը` 4.99$ – անվճար

Լուսանկարելու համար նախատեսված այս հավելվածն ունի ընդլայնված կարգավորումներ, ֆիլտրներ ու տարբեր էֆեկտներ: Այն նաև կարողանում է ավտոմատ լուսավորել մթության մեջ արված նկարները:

 

Items & Storage & Inventory LITE

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք նշումներ կատարել ձեր տեխնիկայի, տնտեսական ցանկացած ապրանքի վերաբերյալ: