Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 18)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

English Spanish  Dictionary – Genral

Գինը՝ 9.99$  – անվճար

Անգլերեն-իսպաներեն բառարան, որը կարող եք օգտագործել ցանկացած պահի և տեղում, քանի որ այն աշխատում է առանց ինտերնետի: Պարունակում է ավելի քան 718,000 գրանցում, 524,000 թարգմանություն, 558,000 հոմանիշ, մեծ թվով խոսակցական արտահայտություններ: Այն շատ հեշտ է օգտագործման համար, պետք է գրել անգլերեն կամ իսպաներեն բառը և ավտոմատ կերպով կբերի բառի բացատրությունը, թարգմանությունը, արտահայտությունների օրինակներ և այլն:

english-spanish-dictionary-2 english-spanish-dictionary english-spanish-dictionary1

Toca Hair Salon

Գինը՝ 2.99$  – անվճար

Սա ինտերակտիվ, զվարճալի ժամանցային խաղ է: Ըստ ցանկության, կարող եք կտրել, ներկել, սանրել, հարդարել 6 տարբեր կերպարների մազերը Toca Hair Salon-ում:

toca1 toca2 toca3

Mic’d

Գինը՝ 2.99$  – անվճար

Պարզ դիզայնով արագ ձայնագրման հավելված է: Մատի դեպի ներքև հպումով բացվում է ձայնագրությունների պատմությունը: Mic’d-ը հատկապես հարմար է Apple watch-ի համար: Կարող եք ձայնագրել, այնուհետև լսել ձայնագրածը հենց դաստակից:

screen696x696-1 screen696x696-2 screen696x696

Audio Spectrum

Գինը՝ 2.99$  – անվճար

Այս հավելվածը իրական ժամանակում վիզուալ պատկերում է այն, ինչ լսում եք: Այն կարող է չափել և վերլուծել ձայնային ալիքի տատանումները, հաճախականությունը:

audio audio1

Tayasui Sketches Pro

Գինը՝ 4.99$  – անվճար

Բացահայտեք ձեր ներսի փոքրիկ նկարչին Tayasui Sketchers Pro-ի հետ: Այն առաջարկում է նկարչական գործիքների լայն ընտրություն՝ գրիչներից ու վրձիններից մինչև յուղաներկեր ու գուաշներ:

tayasui tayasui1 tayasui2