Ինչպե՞ս օգտվել Skype-ից առանց գրանցվելու

Ինչպե՞ս օգտվել Skype-ից առանց գրանցվելու

Skype-ն ունի հյուրերի համար նախատեսված ֆունկցիա, որով այժմ հնարավոր է առանց գրանցվելու զանգեր կատարել, բայց այս ֆունկցիան հասանելի է միայն web-տարբերակում:

Նախևառաջ հարկավոր է այցելել Skype.com  և միայն նշել ձեր անունը, որից հետո կբացվի նոր պատուհան, որտեղ առաջարկվում է հրավիրել զրուցակիցներին՝ հատուկ հղումներ ուղարկելով:

%d5%bd%d5%af-1

Թեև այս ֆունկցիան հյուրերի համար է նախատեսված, բայց գործառույթների առումով այն չի զիջում ծառայության ամբողջական տարբերակին: Հասանելի են և՛ տեսազանգերն, և՛ հաղորդագրությունները, այդ թվում ֆայլեր ուղարկելու հնարավորությունը:

Հաղորդագրություններով միաժամանաակ կարող են շփվել 300 հոգի, իսկ տեսակապերին մասնակցել մինչև 25 հոգի: Իհարկե կան նաև սահմանափակումներ, բայց դրանք սպասվածից քիչ են: Skype-ի հնարավորություններից առանց գրանցվելու կարելի է օգտվել ոչ ավել քան 24 ժամ, որից հետո պատմությունը անվերադարձ ջնջվում է:  Նաև հյուրերի համար այս ֆունկցիան անհամատեղելի է Microsoft Translator-ի ծառայությունների հետ: