Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 28)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Escape from the Pyramid

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա խաղ է, որի գործողությունները կատարվում են եգիպտական բուրգերում: Պատրաստված է հին եգիպտական ոճով: Խաղի հերոսը վազում է և նրան պետք է օգնել թռնել, շրջվել, ուղղությունները փոխել և այդպես հաղթահարել բարդ խոչընդոտներ: Այն ունի 45 փուլ 3 տարբեր բուրգերում:

escape escape1

Translator Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը արագ թարգմանությունների համար է: Եթե հաճախ եք զգում թարգմանչի կարիք, ապա այս հավելվածը ձեզ դուր կգա: Քանի որ ներբեռնելուց հետո պարզապես պետք է մեկ անգամ բացել և վերջ, այն այլևս չի փակվի, մշտապես բաց կմնա էկրանի մի հատվածում և ցանկացած տեքստ կարող եք այդ հատված տեղախոխել ու միանգամից թարգմանել՝ առանց ժամանակ կորցնելու:

translate2 translator-widget translator2

Cleu

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա խելացի զարթուցիչ է, որը կարելի է տարբեր կարգավորումների միջոցով հնարավորինս հարմարեցնել ձեզ:

cleu cleu1 cleu2

The Nutcracker Musical Storybook

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա «Շչելկունչիկ» գեղեցիկ  հեքիաթն է՝ Յոկո Տանակայի նկարազարդմամբ և նվագախմբի երաժշտության գեղեցիկ ուղղեկցությամբ:

nutcracker-musical-storybook nutcracker-musical-storybook1

Playaroom

Գինը՝ 2.99$ – անվճար

Փոքրիկ երեխաների համար ուսուցողական խաղ է: Այն նախատեսված է 3-6 տարեկանների համար: Մաքս անունով կատուն տարբեր խաղերի միջոցով կսովորեցնի տարրական գիտելիքներ մաթեմատիկայից, որոնք նաև կօգնեն զարգացնել երեխայի հիշողությունը:

playroom playroom1

Nighty Night!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա գիշերային հեքիաթ է երեխաների համար: Այն ունի ավելի քան 4 մլն ներբեռնում:

night night1