Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 9)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cardinal Land

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա փազլ է: Պետք է տարբեր երկրաչափական պատկերների օգնությամբ հավաքել կենդանիների պատկերներ: Եթե պատկերները սխալ տեղում եք տեղադրել, ապա այն դուրս դուրս կթռչի այդտեղից:

cardinal-land cardinal-land1 cardinal-land2

Pacca Alpaca – Travel Playtime

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ճանաչողական խաղ է, որը նախատեսված է երեխաների համար: Խաղի ընթացքում երեխան հնարավորություն ունի ճանապարհորդել 23 տարբեր երկրներում և այդ ընթացքում կատարել բազմաթիվ առաջադրանքներ՝ միացնել կետերը ու ստանալ պատկերներ, ներկել դրանք և այլն:

pacca pacca1

Peekaboo You™ Baby 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով վաղ տարիքի երեխաների հետ ճանաչողական խաղեր կարող եք խաղալ: Այն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի երեխայի մոտ, երբ խաղում նա տեսնի իր կամ էլ ընտանիքի անդամների դեմքերը:

peekaboo peekaboo1

Tesla Wars

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը պարունակում է 200-ից ավելի մրցութային փուլ: Հարկավոր է պայքարել և պաշտպանել Տեսլայի հզոր աշտարակը արտաքին հարձակումներից, որպեսզի այն կանգուն մնա :

teslawars teslawars1

Tesla Wars HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է, խաղի էությունը նույնն է: Ի տարբերություն նախորդի, սա ավելի բարձր որակ ունի և թարմացված տարբերակն է:

teslahd teslahd1

DailyArt  PRO

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը արվեստի սիրահարների համար է: Ամեն օր բացելով հավելվածը կտեսնեք արվեստի որևէ հայտնի գործ, որն ավելի մանրամասն կարող եք ուսումնասիրել մեծացնելով պատկերը, նաև ծանոթանալ նկարի ստեղծման պատմությանը, հեղինակին: Սիրելի ստեղծագործություններով կարող եք կիսվել ընկերների հետ:

dailyart dailyart1 dailyart2