ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս ռետրո ոճով պատրաստված խաղում դուք հերոսի դերում եք, որի դստերը միստիկ ուժերն առևանգում են և պետք է սրով պայքարել ու ետ վերադարձնել աղջկան: Խաղում պետք է պայքարել 39 տարբեր թշնամիների դեմ:
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով մատի մեկ հպումով հնարավոր է փոխարկել արտարժույթի փոխարժեքը:
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի հետևել քաշին: Ամեն անգամ կշռվելիս գրանցեք արդյունքը, և հավելվածը մանրամասն ու համակարգված ձևով կներկայացնի ժամանակի ընթացքում ձեր քաշի փոփոխությունները:
Orca Puzzles for Kids Jigsaw Wonder Edition
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա երեխաների համար նախատեսված դասական փազլ է: Այստեղ հասանելի է ծովային կենդանիների գեղեցիկ պատկերներով փազլների ավելի քան 3000 համակցություն: Հավելվածը թույլ է տալիս նաև պատրատել սեփական փազլը և խաղալ դրանով:
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա ինտերակտիվ հեքիաթ խաղ է մի փոքրիկ աղջկա մասին, որը շատ է սիրում բույսեր և ծաղիկներ աճեցնել իր տատիկի պարտեզում: Պետք է նրան օգնել պաշտպանվել չար գայլից: