Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 24)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

New Orleans Travel Guide & Offline City Street Map

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա օֆլայն ռեժիմում աշխատող Նոր Օրլեանի ճամփորդական ուղեցույց է: Լրացված իրականության միջոցով հնարավոր է արագ կողմնորոշվել քաղաքում, տեղեկանալ ուշադրության արժանի վայրերի մասին:

Tweety Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը էկրանին ցույց է տալիս twitter-ի թայմլայնը: Հնարավոր է անմիջապես տեսնել ամենաթարմ թվիթները:

Tabata! HD

Գինը՝ 3.99$ – անվճար

Առողջ ապրելակերպի և ավելորդ կիլոգարմներից ազատվելու համար նախատեսված հավելված է: Այստեղ կգտնեք ամենօրյա մարզումների  4-ից 12 րոպե տևողությամբ ուղեցույցներ:

Word Wonderland (Elementary) Full

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է երեխաների համար: Այստեղ պետք է օգնել խեցգետնին կառավարել տիեզերական կայանը՝ ընթացքում էլ սովորել նոր բառեր:

Word Wonderland (Primary) Full

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նույնպես բառեր սովորելու համար նախատեսված խաղ է: Այստեղ գլխավոր դերում գորտն է:

Grammar Wonderland (Primary)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղն էլ քերականություն սովորելու համար է: Թութակը, խեցգետինը և քամելիոնը փոքրիկ խաղերի միջոցով կովորեցնեն անգլերենի քերականությունը: