Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 1)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Sweet Factory

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է աշխատացնել քաղցրավենիքի գործարանը: Հեշտ ու հետաքրքիր առաջադրանքներով խաղ է:

Weblock

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր տանել չեն կարողանում գովազգները: Այն կօգնի հեռացնել դրանք հավելվածներից և կայքերից: Weblock-ը ամբողջ աշխարհում ունի մոտ 500 000 օգտատեր:

Songbot

Գինը՝ 0.99$ – անվճար

Songbot-ը փնտրում և գտնում է այն երգը, որը ցանկանում եք լսել, եթե այն իրական ժամանակում հեռարձակվում է: Հավելվածը որոնում է աշխարհի մոտ 90 000 AM, FM և ինտերնետ ռադիոկայաններում: Հարկավոր է միայն մուտքագրել ցանկալի երգի անունը և այն կփնտրի:

Even Monsters Get Sick

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը երեխաներին կսովորեցի հոգատարություն ցուցաբերել շրջապատի հանդեպ: Այստեղ հասանելի է 6 մինի-խաղ, որի ընթացքոմ պետք է ամենօրյա գործողություններով բուժել հիվանդ գազանիկին: