Elbow Player. Ռետրո աուդիոսկավառակները վերադառնում են

Elbow Player. Ռետրո աուդիոսկավառակները վերադառնում են

Լիտվական BrainMonk ընկերությունը մշակում է սարքավորում, որը 2-րդ կյանք կհաղորդի 80-ականների աուդիոսկավառակներին: Elbow Player-ը ժամանակակից դիզայնով նվագարկիչ է, որը նախատեսված է հենց միայն աուդիոսկավառակների համար:

Elbow-ն շարժական նվագարկիչ է, որի մեջտեղում տեղադրվում է սկավառակը: Այն ունի մեխանիկական շարժիչ, որը պտտում է ժապավենը: Որպեսզի այն պտտվի համաչափ և հաստատուն արագությամբ, տեղադրված է օպտիկական սենսոր:

Այս սարքով հնարավոր է կառավարել ձայնը, առաջ և ետ տալ: Այն ունի 2 ելքային միացումների անցքեր՝ նախատեսված ականջակալի (mini jack 3,5 mm)  և լիցքավորման (mini-USB) համար:

Սարքի մշակողները նշել են, որ այն, չափից դուրս թվային 21-րդ դարում, կգտնի իր սպառողներին, քանի որ դեռևս կան հիշողություններով ապրող մարդիկ, որոնք հավաքում են ռետրո իրեր՝ աուդիոսկավառակներ, վինիլային սկավառակներ և այլն: