Kitty Hawk սթարթափը, որը ֆինանսավորում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ներկայացրել է թռչող Kitty Hawk Flyer-ի տեսահոլովակը, որն առաջին ուղևորատար «թռչող մեքենայի» նախատիպն է:
«Թռչող մեքենան» կշռում է մոտ 100 կգ և կարողանում է գետնից կտրվել մի քանի մետր բարձրությամբ: The New York Times-ի փոխանցմամբ` այն փորձարկվել է Սան Ֆրանցիսկոյից 160 կմ հեռավորությամբ հյուսիս գտնվող լճում:
Թռչող տրանսպորտը համապատասխանում է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության գերթեթև թռչող սարքերի բոլոր պահանջներին:
Հաղորդվում է, որ առաջին սերիական մոդելները շուկայում կհայտնվեն ընթացիկ տարվա վերջում: Գինը դեռ հայտնի չէ: