Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

COOK + CURE | Nutrition,Herbs & Natural Health App

Գինը՝ 5.99$ – անվճար

Սա կօգնի առողջ ապրելակերպ վարող և հատկապես առողջ սննդակարգի հետևող մարդկանց: Այն կարող է տրամադրել անհատական ծրագրեր:

Duncan the Silly Duck!

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զվարճալի սթիքերների փաթեթ է, որում առկա է դեղին բադիկի պատկերով 24 անիմացիոն սթիքերներ, որոնք հետաքրքրացնեն կհաղորդեն զրույցին:

Zip—Zap 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա մինիմալիստական ոճով պատրաստված փազլ խաղ է, որի ընթացքում պետք է իրար միացնել մեխանիկական մասերը: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 100 փուլ:

The Enchanted Books

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Հենրիին գտնել և հետ վերադարձնել կախարդական գիրքը: Նպատակին հասնելու համար պետք է որոնել ճիշտ ճանապարհներ, կայացնել ճիշտ ընտրություններ և որոշումներ, լուծել գլուխկոտրուկներ:

Splashtop CamCam

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածով հնարավոր է հեռվից հետևել սիրելի մարդկանց կամ էլ տնային կենդանիներին իրական ժամանակում ուղիղ տեսահեռարձակման միջոցով: