Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով աուդիոգրքեր լսելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
Audiobooks Now (Android, iOS)
Գինը` անվճար
Աուդիոգրքեր լսելու համար նախատեսված այս հավելվածն առաջարկում է մոտ 80 հազար բեսթսելլերներ, դասական գրականություն: Հնարավոր է օնլայն լսել գրքեր կամ էլ բեռնել դրանք և համատեղել էլեկտրոնային ընթերցանության հետ: Այստեղ հնարավոր է ստեղծել սիրելի գրականության գրադարան, պահպանել գրքերը՝ հետագայում անդրադառնալու նպատակով: Լսելու ընթացքում կառավարելը հեշտ և պարզ է դառնում աուդիո նվագարկչի մեծ կոճակների շնորհիվ: Հավելվածում հնարավոր է գնել նոր գրքեր:
Downpour (Android, iOS)
Գինը` անվճար
Եթե ֆանտաստիկ գրականության սիրահար եք, ապա բեռնեք հենց այս հավելվածը: Այն ունի ֆանտաստիկ ժանրի գրքերի հրաշալի ընտրանի: Նախքան աուդիոգիրքը գնելը, հնարավոր է կարճ 30-60 վայրկյան տևողությամբ գրքին ծանոթացնող պատմություն լսել:
LibriVox (Android, iOS)
Գինը` անվճար
LibriVox-ը ավելի քան 24 հազար անվճար աուդիոգիրք է պարունակում: Այստեղ հնարավոր է տեսնել գրքերի վարկանիշները, ընթերցել ունկնդիրների կարծիքները, մեկնաբանությունները: Հնարավոր է կարգավորել աուդիոյի արագությունը: Այն ունի նաև գիշերային ռեժիմ:
Audio Books by Audiobooks.com (Android, iOS)
Գինը` անվճար
Audiobooks.com պլատֆորմի հավելվածն է, որտեղ հասանելի են 100 հազարից ավելի գրքեր՝ նոր թողարկված, բեսթսելլերներ, դասական գրականություն: Այստեղ կգտնեք մասնագիտականից մինչև գեղարվեստական գրականություն: Նվագարկիչը պարզ ինտերֆեյսով ունի և բազմաֆունկցիոնալ է:
Listen! (Android, iOS)
Գինը` անվճար
Այս հավելվածը ստեղծվել է «ЛитРес»-ում առկա մեաքանակ գրքերը լսելու համար: Սա ռուսերենով ամենաշատ գրքեր պարունակող հավելվածն է: Այստեղ կարելի է գտնել և՛ անվճար, և՛ վճարովի գրքեր: Բոլոր գրքերը կարդում են պրոֆեսիոնալ հնյունավորող դերասաններ, այնպես որ կարդացող ձայնը չի նյարդայնացնի, որը առանցքային դեր ունի աուդիոգրքերի պարագայում: