Samsung-ը գերազանցել է Apple-ին սմաթֆոնների համաշխարհային շուկայում

Samsung ընկերությունը բարելավել է իր դիրքերը, դարձել առաջատար սմարթֆոնների համաշխարհային շուկայում՝ գերազանցելով Apple-ին:

Ըստ Strategy Analytics ընկերություն հետազոտության տվյալների`  2017թ. առաջին եռամսյակում Samsung-ը թողարկել է 80.2 մլն. սմաթֆոն, որը նախորդ տարվա հետ համեմատած 2%-ով ավելի է: Իսկ Apple ընկերությունը թողարկել է 50,8 մլն. iPhone, որը զիջում է նախորդ տարվա արդյունքին՝ 51,2 միլիոն:

2016թ. վերջին խնձորային ընկերությունը գրավեց առաջատար դիրք շուկայում: Samsung-ն արեց ամեն հնարավորը, որպեսզի արագ հետ վերադարձնի իր դիրքերը Galaxy Note 7 մոդելի ձախողումից հետո: Սպասվում է, որ  Galaxy S8-ը կապահովի հարավկորեական ընկերության առաջատարությունը շուկայում ընթացիկ տարվա երկրորդ կեսին նույնպես:

Մասնագետները նշում են, որ Apple-ը չկարողացավ Galaxy Note 7-ի ձախողումը ծառայեցնել իր շահերին ճիշտ կերպով: Եվ այժմ պետք է ներկայացնի ոորևէ բեկումնային նորույթ, որպեսզի վերկանգնի առաջատարի դիրքերը:

Strategy Analytics-ի գնահատաանով՝ սմարթֆոննորի համաշխարհային շուկայում 2017-ի առաջին եռամսյակում 353,3 մլն. շրջանառություն է գրանցվել, որը 6%-ով ավել է անցյալ տարվանից:

Huawei ընկերությունը պահպանել է իր 3-րդ հորիզոնականը, որին հաջորդում են Oppo և Vivo բրենդները: LG ընկերությունըվերադարձրել է իր 6-րդ տեղը՝ առաջ անցնելով ZTE և Xiaomi ընկերություններին: