Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 10)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Truth or Dare⋆

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա «Ճշմարտություն կամ համարձակություն» զվարճալի խաղն է: Այստեղ կգտնեք 100-ից ավելի համարձակ առաջադրանքներ և հարցեր:

Dawn of Crafting

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա փազլ խաղ է, որի ընթացքում պետք է հավաքել, կառուցել, ղեկավարել գյուղը, այդպիսով էլ միավորներ վաստակել ու մրցել:

Grand Canyon National Park Field Guide

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա Արիզոնա նահանգում գտնվող Գրանդ Կանիոնի կենդանական և բուսական աշխարհի ուղեցույց է: Այս հավելվածում նկարներով, հետաքրքիր տեղեկություններով ներկայացված են կիրճում ապրող բոլոր կենդանիները և բույսերը:

Sleepy Fan

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի անքնությամբ տառապողներին, կհանգստացնի նյարդերը և կնպաստի արագ քուն մտնելուն՝ հատուկ ձայնային ալիքների միջոցով:

Hack RUN

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում ձեզ կզգաք իսկական հաքեր: Այստեղ պետք է տեքստերի միջոցով կոտրել մի շարք կազմակերպությունների կայքեր ու բացահայտել նրանց բոլոր գաղտնիքները: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 50 աշխարհ: