ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Intervals – A professional interval timer
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի ստեղծել և նախագծել ձեր անհատական մարզումների պլանը: Այն նախատեսված է հատկապես յոգայով զբաղվողների համար:
Spite & Malice
Գինը` 1.99$ – անվճար
Սա խաղաթղթային հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ ազատվել սեփական քարտերից` խանգարելով մրցակիցներին քայլ անել:
Smart PDF Scanner
Գինը՝ 4.99$ – անվճար
Սա սկաներ է, որի միջոցով կարող եք թվայնացնել փաստաթղթերը՝ նկարելով: Հավելվածը ձեզ կազատի մեծ և դանդաղ աշխատող սկաներներից և բարձրորակ թվայնացում կապահովի:
The Robot Factory by Tinybop
Գինը՝ 4.99$ – անվճար
Սա երևակայությունը զարգացնող խաղ է՝ նախատեսված 6-ից բարձր տարիքի երեխաների համար: Այս խաղում պետք է հավաքել և ստեղծել ռոբոտներ:
After3D Prism
Գինը՝ 1.99$ – անվճար
After3D-ի օգնությամբ հեշտորեն կարելի է կառուցել եռաչափ պատկերներ: Ինտերֆեյսը բաժանված է 2 մասի: Աջ կողմում գծագրում եք, ձախում տեսնում արդյունքը:
Notes.xls simple spreadsheet (Excel edition)
Գինը` 2.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարելի է Excel ֆայլեր ստեղծել, երբ ձեռքի տակ համակարգիչ չլինի: Ունի լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, բանաձևերը նույնն են, ինչ Microsoft Excel ծրագրում: