CodeFights-ը կօգնի ծրագրավորողներին պատրաստվել աշխատանքային հարցազրույցի

CodeFights-ը կօգնի ծրագրավորողներին պատրաստվել աշխատանքային հարցազրույցի

Հայ ծրագրավորողների ստեղծած CodeFights սթարթափը գործարկել է նոր հարթակ, որի շնորհիվ ծրագրավորողները կկարողանան ավելի արդյունավետ և լավ պատրաստվել աշխատանքային հարցազրույցներին, որոնք, ինչպես գիտեք, սովորաբար տարբերվում են սովորական աշխատանքային հարցազրույցներից և պահանջում են գործնական ջանքեր: Բացի այդ էլ այդ հարցազրուցները էապես տարբերվում են այն պահանջներից, որոնք առհասարակ կարող են հանդիպել բուն աշխատանքում:

Interview Practice նոր հարթակի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ այն կարող է դառնալ անձնական քոուչ, որը կուղեկցի հարցազրույցի նախապատրաստական փուլում:

«Մենք օգնում ենք օգտատերերին ընդհանուր պատկերացում կազմել, այդ թվում հասկանալ հատկապես ինչ թեմաների է հարկավոր պատրաստվել տեխնիկական հարցազրույցում հաջողելու համար, և ապահովում ենք ուսումնական ծրագիր, որին հետևելով նրանք կհասնեն հնարավորինս բարձր արդյունքների»,- TechCrunch-ին հայտնել է CodeFights-ի հիմնադիր Տիգրան Սլոյանը:

Interview Practice-ն արդեն անվճար հասանելի է բոլոր օգտատերերին, և այն դեռևս առաջարկում է 3 նախապատարստական ուսումնական պլան:

CodeFights-ը թույլ է տալիս խաղի միջոցով ստուգել և զարգացնել ծրագրավորման մասին գիտելիքները։ Այն հնարավորություն է տալիս կատարելագործվել` հակամարտելով այլ խաղացողների հետ: CodeFights-ի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը, ընդ որում՝ կայքի նախագիծը եղել է Սլոյանի մագիստրոսական թեզի թեման: ittrend.am-ի զրուցել է Տիգրանի հետ գաղափարի ստեղծման, զարգացման և հետագա անելիքների մասին կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան