Հուլիսի 19-ին տեղի ունեցավ «Թի-Էս-Դի» ընկերության մշակած «EcoPad»–ի շնորհանդեսը, որը բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական արտադրության առաջին նոթատետրն է:
Սովորական նոթատետրերից այն տարբերվում է մի շարք գործառույթներով: EcoPad-ի էջերը հնարավոր է սկանավորել և պահպանել օգտատերերի համար նախընտրելի ամպային համակարգում՝ շնորհիվ նոթատետրին կից բջջային հավելվածի:
TSD ընկերության ներկայացուցիչը ցուցադրեց, թե ինչպես 4 րոպեում նոթատետրում արված բոլոր գրառումները կարելի է ջնջել՝ «եփելով» միկրոալիքային վառարանում: Այս գործողությունը կարելի է կրկնել մոտ 10 անգամ:
Գրառումները կարելի է ջնջել նաև գրիչի ռետինի օգնությամբ կամ էլ ջնջել դրանք տաքացնելով վարսահարդարիչով: Էկոնոթատետրի էջերի գրառումները մասամբ կամ ամբողջությամբ ջնջելու համար անհրաժեշտ են հատուկ ջերմային պայմաններ: Գրառումները վերականգնելու հարցում էլ կօգնի սառնարանը:
EcoPad-ը կարելի է ձեռք բերել 13 000 դրամով մի քանի հազար օրինակով և հասանելի է «Նոյյան տապան» գրախանութում և «Դալմա Գարդեն Մոլում»՝ TSD ընկերության վաճառասրահում:
Նունե Գրիգորյան