Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Wordimals!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա 100-ից ավելի փուլերից կազմված բառախաղ է: Հարկավոր է տառերը միացնելով գտնել թաքնված բառը:

Pixel Boat Rush

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում անհատական նախըտրություններով պատրաստված նավակը պետք է, հակառակորդների դեմ պայքարելով ծովի ալիքների վրայով, հասցնել վերջնագծին:

screen520x924 (4) շ

Dream-X

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով երազանքներն ու նպատակները նյութականացնելու հնարավորություն ունեք: Հնարավոր է կազմել մտքի «քարտեզ», նշել երազանքը և այն իրականացնելու ճանապարհներ գծել:

Muse 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է ծառայել որպես անձնական օրագիր: Այն առաջարկում է 3 ձևաչափով ֆիքսել ձեզ համար կարևոր նշանակություն ունեցող պահերը:

Bounzy!

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը կզարգացնի արագ արձագանքելու ունակությունը, հնարավոր է կիրառել կախարդական հնարքներ, հավաքել միավորներ:

Comics Head 

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածով կարող եք ստեղծել կոմիքսներ: Օգտագործելով երևակայությունը՝ ստեղծեք ձեր հումորային պատմությունները: