Հաքերները կոտրել են WikiLeaks-ի կայքը

Հաքերները կոտրել են WikiLeaks-ի կայքը

OurMine հաքերային խումբը կոտրել է WikiLeaks.org կայքը, որում տեղադրել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Ողջույն. Մի՛ անհանգստացեք, մենք պարզապես ստուգում ենք ձեր անվտանգությունը… սպասեք, սա անվտանգության ստուգում չէ: WikiLeaks, հիշում եք, մեզ մարտահրավեր նետեցիք, որ կոտրենք ձեզ»:

The Verge-ի փոխանցմամբ մի շարք օգտատերեր նույնպես խնդիրներ են ունեցել հաշիվների հետ: Ներկա դրությամբ, կայքի հասանելիությունը վերականգնվել է:

Նշենք, որ OurMine հաքերային խումբը վերջերս կոտրել էր ամերիկյան HBO հեռուստաալիքի Facebook-յան և Twitter-յան էջերը, այդ թվում «Գահերի խաղի» պաշտոնական էջերը:

Նախորդ տարի OurMine-ը կոտրել էր Netflix-ի բլոգը, նաև Wikipedia-ի հիմնադիրներից Ջիմի Ուելսի, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի, Google-ի տնօրեն Սունդար Պիչայիի էջերը: Այս խումբը պատասխանատու է նաև Variety-ի, BuzzFeed-ի և մի շարք այլ լրատվական կայքեր կոտրելու համար: